Արեգնազի բանտային կալանքն ամոթալի փաստ է բոլոր տղամարդկանց համար. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը.

Այսօր Հայաստանում քաղբանտարկյալների թիվն ավելացավ ևս մեկով – 2 ամիս ժամկետով կալանավորվեց ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը (+ շփումների տոտալ արգելք):

Կալանավորվեց միջին ծանրության ենթադրյալ հանցանքի համար։ Ծանր չէ – միջին։
Նորից ունենք կին-քաղբանտարկյալ, որն ունի անչափահաս զավակ։

Այս պայմաններում Արեգնազի բանտային կալանքն ամոթալի փաստ է բոլոր տղամարդկանց համար։
ՀԳ. Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *