Ժողովրդագրական պատկերը Հայաստանում՝ 2026 թվականիհունվար-մայիսին


Հայաստան


Չնայած 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում ծնունդների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է, մահերի թվի ավելի զգալի նվազման արդյունքում բնական հավելաճ է գրանցվել։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին հանրապետությունում ծնվել է 11 հազար 720 երեխա, մինչդեռ 2025 թվականի նույն ժամանակահատվածում ծնվել էր 12 հազար 51 երեխա։ Այսպիսով՝ ծնունդների թիվը նվազել է 2.7 տոկոսով։ Միաժամանակ նվազել է նաև մահերի թիվը։ Եթե 2025 թվականի հունվար-մայիսին գրանցվել էր 11 հազար 201 մահ, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում՝ 10 հազար 493, ինչը շուրջ 6.3 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։

Մահերի թվի ավելի զգալի նվազման արդյունքում աճել է նաև բնական հավելաճը։ Եթե նախորդ տարվա առաջին հինգ ամիսներին այն կազմել էր 850 մարդ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 հազար 227 մարդ։ Բարելավվել է նաև բնակչության կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը։ Այն 2026 թվականի հունվար-մայիսին կազմել է 111.7 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 107.6 տոկոսի դիմաց։

Վիճակագրությունը նաև ցույց է տալիս, որ աճել է ամուսնությունների թիվը։ Հունվար-մայիս ամիսներին գրանցվել է 5 հազար 355 ամուսնություն՝ նախորդ տարվա 5 հազար 199-ի փոխարեն։ Միևնույն ժամանակ նվազել է ամուսնալուծությունների թիվը՝ 1985-ից հասնելով 1711-ի։

Top-news



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *