Ավտովթար՝ Եղեգնաձորում․ կան տուժածներ

Եղեգնաձորում բախվել են «Ford Focus» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ․ գրում է shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով՝ ավտոթարի հետևանքով 3 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *