ՀՀ քաղաքացին չպետք է աշխատավարձ տա իրեն վիրավորող ռասիստին. Իշխանյան

Ռեժիսոր, հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը.

ՀՀ քաղաքացին չպետք է աշխատավարձ տա իրեն վիրավորող ռասիստին
Ռասիստը վիրավորել է Հայաստանի քաղաքացիների 70 տոկոսին, այսինքն, էնքան մարդու, ովքեր իրեն չեն ընտրել։

Վիրավորել է նրանց՝ կոչելով կաշառված։

Բայց ռասիստը նաև շարունակում է այդ մարդկանց հարկերով աշխատավարձ ստանալ։

Հետևաբար, Հայաստանի քաղաքացին պետք է վերանայի իր հարկային քաղաքականությունը, որ իր հարկերից Առաջին ալիքին ու մաֆիայի պարագլխին աշխատավարձ չտան։

Թե չէ ստացվում ա, մարդը փող ա տալիս իրան վիրավորողին։

Հուսով եմ ստեղծվելիք Հանրային խորհրդարանում քաղաքացիներիս հարկերի հարցը կլինի օրակարգի առաջնահերություններից։

Եվ լուծումն է իշխանությունը ժողովրդին վերադարձնելը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *