Իրանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Օման՝ քննարկելու Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին շաբաթ օրը կայցելի Օման, որտեղ կքննարկի տարածաշրջանային վերջին զարգացումները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին: Այցի մասին հաղորդում է իրանական պետական IRNA գործակալությունը:

Ակնկալվում է, որ այցի ընթացքում կողմերը կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաև Հորմուզի նեղուցում իրավիճակի զարգացումը՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև պահպանվող լարվածության ֆոնին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *