Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա


Սպորտ


Բասկետբոլրի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը գլխավոր մարզիչ Սևակ Քեթենջյանի գլխավորությամբ ավարտել է ուսումնամարզական հավաքը Երևանում և մեկնել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա, որտեղ հուլիսի 10-19-ը կմասնակցի ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությանը։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։
 
Մրցաշարին մասնակցում է 21 հավաքական, որոնք բաժանված են 4 խմբերի։ Հայաստանի ընտրանին ընդգրկված է C խմբում, որտեղ կմրցի հետևյալ հավաքականների հետ՝ Կոսովո, Պորտուգալիա, Իսլանդիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կիպրոս
 
Հայաստանի Մ20 հավաքականի խաղացանկը․
 
հուլիսի 10 – Հայաստան-Իսլանդիա, ժամը՝ 15:30,
 
հուլիսի 11 – Պորտուգալիա-Հայաստան, ժամը՝ 15:00,
 
հուլիսի 12 -Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա, ժամը՝ 22:30
 
հուլիսի 14 – Կոսովո-Հայաստան, ժամը՝ 23:00
 
հուլիսի 15 – Կիպրոս-Հայաստան, ժամը՝ 17:30։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *