Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց


Քաղաքականություն


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև շարունակական շփումների շրջանակում հուլիսի 9-ի երեկոյան տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում վերահաստատվել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում շարունակվող համակարգումը, հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

«Նախագահ Թրամփը վարչապետին տեղեկացրել է Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերի մասին։ Իր հերթին վարչապետը բարձրացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և թուրք պաշտոնյաների կողմից Իսրայելի պետության գոյության դեմ հնչող հայտարարությունների լրջության հարցը, ինչպես նաև ընդգծել Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *