Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնում

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում:

Այս մասին կարգադրությունը նա ստորագրել է հուլիսի 10-ին։

Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին:

Հիշեցնենք՝ գործող 8-րդ գումարման խորհրդարանն իր լիազորությունները շարունակելու է մինչև օգոստոսի 2-ը։ Օգոստոսի 3-ին տեղի կունենա նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ ՔՊ–ն արդեն հայտարարել է, որ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելու է Ռուբեն Ռուբինյանին։ Դրանից հետ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ մանդատը չի վերցնելու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *