ՌԴ-ն կորուստներ ունի, նավաստի է զոհվել․ ի՞նչ է ոչնչացրել Ուկրաինան Ազովի ծովում

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է Ազովի ծովում գիշերը 20 տանկերի, չորս քարշակի և երկու բեռնատար նավերի ոչնչացման մասին։

Նավերը ներգրավված էին Ուկրաինայի հարավում գտնվող ռուս զորքերի մատակարարման գործում, հայտնել է ուկրաինական կողմը։

Ռոստովի նահանգապետ Յուրի Սլյուսարի խոսքով՝ Տագանրոգի ծոցում անօդաչու թռչող սարքերով հարձակման են ենթարկվել չորս նավ, այդ թվում՝ մեթանոլ տեղափոխող տանկեր, որի հետևանքով զոհվել է մեկ նավաստի։

Նրա խոսքով՝ նավերը տարբեր վնասներ են կրել, սակայն «մեթանոլի թափվելու կամ արտահոսքի սպառնալիք չկա»։ Սա այս շաբաթ Տագանրոգի ծոցում ռուսական տանկերների վրա հարձակումների երրորդ շարքն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *