Ալեն Զուրաբյանը պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն է

Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 94 կգ քաշային ծանրորդները:

Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Հայաստանի հավաքականից Ալեն Զուրաբյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 130 կգ, 134 կգ ու 137 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 166 կգ, 176 կգ ու 180 կգ:

Այս ձևում նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 317 կգ արդյունքով` Ալեն Զուրաբյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *