Սպերցյանի 1-ին գոլը նոր ակումբում․ Ալ-Ահլին 8 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել «Ալ-Ահլիի» կազմում իր նորամուտի խաղում։

Ավստրիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում կայացած առաջին ընկերական հանդիպմանը Ասիայի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը անզիջում պայքարում 8։0 հաշվով ջախջախել է Ավստրիայի Ռեգիոնալ լիգան ներկայացնող «Պինցգաու Զաալֆելդեն» ակումբին։

Սպերցյանը խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում և հենց նա էլ բացել է հանդիպման հաշիվը։ Հայ կիսապաշտպանը մասնակցել է առաջին խաղակեսին, որից հետո ընդմիջմանը փոխարինվել է։

Նշենք, որ «Ալ-Ահլին» իր հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 15-ին՝ ուժերը չափելով գերմանական «Հոլշտայն Կիլի» հետ։

Armsport

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *