Լույս էիր, անմեղ ու խելացի, հրեշտակ դարձար. Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է 12-ամյա տղայի ընտանիքին

«Լույս էիր, անմեղ ու խելացի։ Հրեշտակ դարձար, մեր` բոլորի կողմից շատ սիրված Վռամիկ ջան։ Անսահման վիշտ ու ցավ ենք ապրում քեզ համար։
Համբերություն ծնողներին, հարազատներին և Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի ողջ անձնակազմին», – Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջում ցավակցել են սանի ընտանիքին։

Հիշեցնենք՝ Oragir.Newsհայտնել էր, որ երեկ Գյումրիում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ 12-ամյա Վ. Ա.-ն «Սև բերդ» ամրոցի տարածքում հեծանիվ վարելիս կորցրել է կառավարումը և բախվել պատին, ինչի հետևանքով ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։

Նրան տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն տղայի կյանքը փրկել չի հաջողվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *