Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել

Դեպի Հայաստանի մայրաքաղաք ուղիղ չվերթներն այսուհետ Մոսկվայից կմեկնեն «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը:

Նրա խոսքով՝ դեպի Երևան չվերթները կմեկնեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի։

Չվերթի տոմսերը կարելի է գնել առցանց՝ «Մոսկվայի մետրո» բջջային հավելվածի «Միջքաղաքային ավտոբուսներ» հատուկ բաժնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *