Էրդողանի կուսակցությունը հերքել է ռուսական С-400-ների վերավաճառքի մասին լուրերը

Թուրքիայի իշխող կուսակցությունում ռուսական С-400-ների վերավաճառքի մասին լուրերն անվանել են շահարկում:

«Habertürk» հեռուստաալիքին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հասան Յալչինը հայտնել է, թե Թուրքիան երրորդ երկրներին չի վաճառել Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերը:

«Եթե С-400-ները մեկ այլ երկրի վաճառելու հարց առաջանա, ապա հնարավոր կլինի բանակցություններ վարել Ռուսաստանի և գնորդ երկրի հետ։ Բայց հիմա այդպիսի բաներ քննարկելը, հիմնվելով շահարկումների վրա, անխոհեմություն է», – ասել է Յալչինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *