Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Opel»-ը և «Mazda»-ն․ կա 5 վիրավոր

Երեկ՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 20։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են «Opel» մակնիշի և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *