Թաիլանդի իշխանությունները սկսել են ստուգել USDT-ով խոշոր փոխանցումները

Թաիլանդի Կենտրոնական բանկը և երկրի Արժեթղթերի ու բորսաների հանձնաժողովը (SEC) սկսել են վերահսկել ստեյբլքոյններով իրականացվող խոշոր գործարքները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով USDT-ին։ Այդ մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ըստ հրապարակումների՝ կարգավորող մարմինները կիրառում են տվյալների վերլուծության ժամանակակից գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս հայտնաբերել կասկածելի կրիպտո գործարքները և հետևել դրանց շարժին։
Ստուգումները լայնածավալ արշավի մի մասն են, որի նպատակն է պայքարել փողերի լվացման, ստվերային տնտեսության և ֆինանսական հանցագործությունների դեմ։ Բացի կրիպտոարժույթներից, իշխանություններն ուժեղացրել են վերահսկողությունը նաև խոշոր կանխիկ գործարքների, ոսկու առևտրի և անօրինական առցանց խաղատների հետ կապված բանկային հաշիվների նկատմամբ։
Ապրիլից ի վեր Թաիլանդի բանկերն արդեն պարտավոր են լրացուցիչ ստուգումներ իրականացնել, եթե կանխիկ գումարի դուրսբերման չափը գերազանցում է 5 միլիոն բաթը (մոտ 154 հազար ԱՄՆ դոլար)։ Նոր միջոցառումները նպատակ ունեն բարձրացնել ֆինանսական համակարգի թափանցիկությունը և կանխել անօրինական դրամական հոսքերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *