Թրամփը Իրանի հետ հակամարտությունն անվանել է «ոչ մեծ փոխհրաձգություն» և ուզում է փոխհատուցում ստանալ՝ Մերձավոր Արևելքի երկրներին պաշտպանելու համար

ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև
կաբինետում լրագրողների հետ շփվելիս Իրանի հետ ընթացող
հակամարտությունը
անվանել է «ոչ մեծ փոխհրաձգություն»։

«Մենք
մեկ ամսում ոչնչացրե
լ ենք նրանց [Իրանի] ռազմածովային ուժերը։ Մենք ոչնչացրել ենք նրանց ռազմաօդային ուժերը։ Նրանց ավիացիան
գործնականում
բացակայում է։ Մենք ոչնչացրել ենք նրանց հրթիռների մեծ մասը, անօդաչուների մեծ
մասը… Սա, ըստ էության,
գրեթե ոչ մեծ փոխհրաձգություն է»,- հայտարարել է Թրամփը։

Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականները շարքից հանել են Իրանի դրոնների արտադրության հզորության մոտավորապես 92%-ը, իսկ
հրթիռների
՝ 89%-ը։ «Նրանց մնացել են ինչոր հնարավորություններ, բայց դրանք մեզ համար սպառնալիք չեն ներկայացնում»,- հավելել է նա։

Լրագրողների
հետ զրույցում նա նաև հայտարարե
լ է, որ Միացյալ Նահանգները պետք է փոխհատուցում ստանա մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներին պաշտպանելու համար. «Ես ուզում եմ փոխհատուցում ստանալ, քանի որ
մենք պաշտպանում ենք աշխարհի շատ հարուստ մի մասը: Մենք գումար ենք ծախսում, ուստի
պետք է փոխհատուցեն մեր պաշտպանական ծախսերը: Մենք պաշտպանում ենք այն
երկրներին, որոնց օգնում ենք: Օրինակ՝ նայեք հինգ երկրների: Դրանք են՝ Սաուդյան
Արաբիան, ԱՄԷ-ն, Կատարը, Բահրեյնը, և, ի դեպ, կան նաև ուրիշներ
ը: Կա
Քուվեյթը և ուրիշներ
ը»:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *