Արդեն 20-րդ անգամ. Գերագույն ռադան երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության ժամկետը

Գերագույն ռադան հաստատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հրամանագիրը՝ ռազմական դրության գործողության ժամկետի երկարաձգման մասին։

Երեքշաբթի օրը կայացած Գերագույն ռադայի լիագումար նիստում համապատասխան օրինագծին ամբողջությամբ կողմ է քվեարկել 313 պատգամավոր։

Ռազմական դրությունը երկարաձգվում է 2026 թվականի օգոստոսի 2-ից՝ 90 օրով, այսինքն՝ մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը։

ի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *