Օդեսայի մոտ ադրբեջանցիներով նավ է հարձակման ենթարկվել

Թուրքական Okean Maritime ընկերությանը պատկանող «Atlas Bey» քաղաքացիական առևտրային նավը Օդեսայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել։ Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ «Նավում գտնվել է Ադրբեջանի 11 քաղաքացի։

Ըստ առկա տեղեկությունների, նավի կապիտանից բացի, որը Ադրբեջանի քաղաքացի է, անձնակազմի մնացած անդամներիը ափ են դուրս բերվել Օդեսայում։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Ներկայումս աշխատանքներ են տարվում նավի կապիտանին գտնելու համար։ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը մշտական ​​կապի մեջ է համապատասխան մարմինների հետ և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ Ադրբեջանի քաղաքացիներին հյուպատոսական օգնություն ցուցաբերելու համար», – ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *