Շարունակական անկումներ արտահանման և ներմուծման, ինչպես նաև զրոյական աճ առևտրաշրջանառության ծավալներում․ մայիսը` թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2026թ․ մայիսը միջազգային հարթակում սրված հարաբերությունների և ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրությունների սպասումների ամիս էր։ Ներքին և արտաքին սրացումները շարունակ բացասականորեն են անդրադառնում երկրի տնտեսության վրա։

Դիտարկենք` այս պայմաններում ՀՀ տնտեսությունն ինչ ցուցանիշներ է գրանցել. 

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2026թ․ մայիսին արդյունաբերականարտադրանքի ծավալը կազմել է ֏262,994 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏62,688 մլն:

2026թ․ մայիսին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏555,781 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏391,309 մլն արդյունքները:

2026թ․ մայիսին ՀՀ-ում արտադրվել է 770 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:

Միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի մայիսին կազմել է ֏319,562: Իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում կազմել են համապատասխանաբար $523 մլն և $980 մլն:


Զգալի գնաճ` սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում. ամենամեծ գնաճը. հունիսը` թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2026թ․ մայիսին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2025թ․ մայիսին և 2026թ․ ապրիլին արձանագրված արդյունքների համապատասխան  մակարդակների հետ.

Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2026թ․ մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ կազմել է 11․7%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 9․9%։

Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը 2026թ․ մայիսին 2025թ․ մայիսի համեմատ կազմել է 9․5%, իսկ ապրիլի համեմատ՝ 1․2%:

2026թ․ մայիսին 2025թ․ նույն ամսվա համեմատ առևտրաշրջանառության ծավալների աճ չի դիտվել՝ 0%, իսկ նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է անկում՝ 1․6%-ով։

Ծառայությունների ծավալի աճը նախորդ մայիսի համեմատ կազմել է 14․7%, իսկ ընթացիկ տարվա ապրիլի համեմատ՝  6․9%։

2026թ․ մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 4․2%, իսկ նախորդ ամսվա համեմատ` 0․8%։

2026թ․ մայիսին 2025թ․ մայիսի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է  10․8%-ով, իսկ 2026թ․ ապրիլի համեմատ՝ 2%-ով։


BMW vs. Mercedes. վերլուծաբանները պարզել են, թե որ վարորդներն են ավելի զգույշ ճանապարհին. Autonews.ru


Արտահանման և ներմուծման ծավալները 2026թ․ մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ նվազել են համապատասխանաբար 11․5%-ով և 1․6%-ով։

Մյուս կողմից, 2026թ․ մայիսին նախորդ ամսվա համեմատ արտահանման ծավալները նվազել են 4․7%-ով, իսկ ներմուծման ծավալները՝ 6․1%-ով։

  • Ամփոփելով 2026թ մայիսին արձանագրված արդյունքները` նշենք, որ բավականին մտահոգիչ է   առևտրաշրջանառության 0-ական աճը։ Բավականին զգալի են նաև անկումները արտահանման և ներմուծման ծավալներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *