ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը

ԱՄՆ-ն
և Իրանը չորրորդ գիշերն անընդմեջ
փոխադարձ
հարվածներ են հասցրել միմյանց։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)
հայտնել է, որ ամերիկա
ցի զինվորականները
հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցի մոտակայքում և Իրանի ափամերձ
շրջաններում գտնվող տասնյակ ռազմական օբյեկտների։

Զինվորականները
հայտնել են, որ ԱՄՆ հարվածների շարքը տևել է յոթ ժամ։ Ամերիկյան կործանիչները,
անօդաչու
ները և նավերը հարվածել են
իրանական հրթիռային
օբյեկտներին, դրոնների բազաներին, ռազմածովային ուժերին և առափնյա պահպանության համակարգերին։

Իրանը,
ի պատասխան
ամերիկյան հարձակումների,
հայտարարե
լ է, որ
հարվածել է Պարսից ծոց
ի երկրներում
գտնվող ամերիկյան բազաներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)
պնդում է, որ
գրոհել է Քուվեյթի Մինա Աբդուլլահ շրջանում գտնվող ԱՄՆ բանակի նյութատեխնիկական ապահովման
կենտրոն
ը, Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի օբյեկտները և
Հորդանանի Ալ-Ազրաք քաղաքում գտնվող ԱՄՆ բազա
ն։

Բացի դրանից, ԱՄՆ-ն վերականգնել է նավերի ծովային շրջափակումը, որոնք
ուղևորվո
ւմ են
իրանական նավահանգիստներ և ափամերձ
շրջաններ
կամ այնտեղից
դուրս գալիս։
Հուլիսի 14-ի նախօրեին շրջափակման վեր
ականգնման
մասին հայտարարե
լ է ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ
առաջնորդը նաև սպառնացել է հարված
ներ հասցնել իրանական էլեկտրակայաններին և կամուրջներին, եթե Թեհրանը չվերսկսի
ԱՄՆ-ի հետ գ
ործարքի շուրջ բանակցությունները: Նրա խոսքով՝ ամերիկացի բանակցողները կապի մեջ են Իրանի ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց ասեն. «Ձեզ համար ավելի
լավ է
գործարք կնքել»:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *