Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար


Հարեվաններ


ԱՄՆ-ն գործում է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի բոլոր դրույթներին հակառակ, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։

«Մեկ կետը չկատարելը բավարար էր ամբողջ փոխըմբռնման հուշագիրը ոչնչացնելու համար։ Այժմ ԱՄՆ-ն խախտել է իր բոլոր պարտավորությունները»,- նրա խոսքը մեջբերել է Tasnim գործակալությունը։

Իրանի փոխարտգործնախարարը նաև հերքել է այն տեղեկությունը, թե Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարել Օմանում շաբաթավերջին:

Նա ընդգծել է, որ խորհրդակցությունները տեղի են ունեցել բացառապես Իրանի և Օմանի ներկայացուցիչների միջև։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *