Մյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը

Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի և ավտոմեքենայի վթարի հեղինակ, 19-ամյա Վարդան Մարկոսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է:

«Անձի նկատմամբ որպես խափանման միջոց դատարանը կիրառել է վարչական հսկողություն՝ համացանցից օգտվելու սահմանափակումով, բացակայելու արգելք»,- այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Դատարանի որոշման առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից 1lurer.am հայտնեցին, որ այն բողոքարկվելու է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *