-50 կգ 6 ամսում. Նինա Տիտանյանի ապշեցուցիչ կերպարանափոխությունը

Հայտնի բլոգեր Նինա Տիտանյանը ով տևական ժամանակ պայքարում էր ավելորդ քաշի դեմ, սոցիալական հարթակներում կիսվել է իր հերթական հաջողությամբ։

Նա հրապարակել է նոր հոլովակ, որտեղ պատկերված է իր բժշկի մոտ՝ բարիատրիկ վիրահատությունից ուղիղ 6 ամիս անց։

Նինան անկեղծորեն պատմել է իր անցած ուղու և թվերի մասին, որոնք իսկապես տպավորիչ են։ Նախկին քաշը եղել է 130 կգ, ներկա քաշը 80 կգ, -50 կգ ընդամենը կես տարում։ Բլոգերը շեշտել է, որ իր նպատակը բժշկական միջամտության քարոզը չէ, այլ սեփական փորձով կիսվելը։

Նա նշել է, որ նիհարելու բազմաթիվ փորձեր է արել, սակայն վիրահատությունն այն միակ միջոցն էր, որն իրեն իրոք օգնեց հասնել ցանկալի արդյունքին և վերագտնել առողջությունը։

«Ես երբեք ոչ մեկին ոչինչ չեմ պրոպագանդում, բայց ինձ համար սա եղել է միակ միջոցը, որն օգնեց ինձ»,- նշել է Նինան։

Հետևորդները հիացած են բլոգերի կերպարանափոխությամբ և նրան բազմաթիվ ջերմ խոսքեր ու շնորհավորանքներ են հղում՝ բարձր գնահատելով նրա անկեղծությունը։ Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նմանատիպ կտրուկ միջամտություններին հանուն գեղեցկության և առողջության:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *