Կալուգացի «պրարաբը» վարչապետ չդարձավ, կսպասեն Կրեմլի հաջորդ «ռեկոմենդացիային». Շիրինյան

ՔԺԿ նախագահ, քաղաքագետ Լևոն
Շիրինյանի  խոսքով՝ այն բանից հետո, երբ
«կալուգացի պրարաբը» չդարձավ վարչապետ, խորհրդարան անցած ընդդիմությունը սպասում է Կրեմլի նոր «ռեկոմենդացիաներին»: «Ես կարծում եմ, որ իրենք  այժմ կողմնորոշվելու դժվարություն ունեն, որովհետև
այդ մարտավարությունն իրենք չեն որոշում՝ Մարիա Զախարովան ինչ կասի, դա էլ կլինի, նրանք
էլ սպասում են ամառվա շոգերն անցն
են»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանի դիտարկմամբ՝ այժմ Կրեմլն իր ֆրակցիան ունի Ազգային
ժողովում
:
«Սրանք նախկին ղարաբաղյան
կլանի տակ գործող կամ չեկիստական խմբերը չեն, Կրեմլն արդեն ուղիղ ներկայություն ունի
խորհրդարանում։ Որ ասում էին՝ մանդատ վերցնել-չվերցնել, իրենք չեն որոշում։ Փող են
ծախսել՝ պետք է ուտեն։ Մոսկվան էլ հազիվ ուղիղ իմաստով ներս է թափանցել, չէին կարող
չվերցնել
»,- նկատեց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ մանդատները դրեցին նրանք, ովքեր վստահելի
չէին, մնացին նրանք, ովքեր պետք է սաբոտաժ անեն ՀՀ պետականությունը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *