Ադրբեջանը հայտնել է, որ կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան

2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17,1 միլիոն դոլարի ապրանք։ Դրա մասին հայտնում է Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն։

Նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծումը կազմել է 960 դոլար, ընդ որում՝ հունիսին մատակարարումներ չեն եղել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *