Պատժամիջոց կսահմանվի ԻՀՊԿ անունից զենքի գնումներին աջակցող կազմակերպությունների դեմ. ԱՄՆ ֆինանսների նախարարություն

Այսօր, Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա Իրանի հարձակումներից հետո, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել միջազգային ցանցի մեջ մտնող կազմակերպությունների նկատմամբ, որն աջակցում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունից զենքի գնումներին։ Դրա մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։

«Հստակ հայտարարվել է, որ Իրանը պետք է իրականացնի ապամիջուկայնացում։ Ֆինանսների նախարարությունը կշարունակի ճնշել գնումների անօրինական ցանցերը, որոնք ֆինանսավորում են իրանական սպառազինությունների ծրագրերն ու ռազմական մեքենան»,- նշել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *