ՀՀ կառավարությունը հուլիսի 16-ի նիստում որոշում է ընդունել 1 միլիարդ 34.7 միլիոն դրամ հատկացնել մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։
Այս ֆինանսական միջոցներն ուղղվելու են շինարարական կազմակերպությունների հանդեպ պետության ստանձնած պարտավորությունների կատարմանը։
-
Փողոցների, պուրակների, այգիների և խաղահրապարակների բարեկարգում,
-
Մշակույթի տների ու մանկապարտեզների կառուցում և հիմնանորոգում,
-
Ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի արդիականացում,
-
Գիշերային լուսավորության ցանցերի ներդրում և բնակավայրերի գազաֆիկացում։