Թուրքիայում երկհարկանի ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով 46 մարդ է տուժել

Հինգշաբթի օրը Թուրքիայի Ամասյա նահանգում երկհարկանի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով գրեթե 50 մարդ է տուժել, նրանց թվում ռուսաստանցիներ չկան, հայտնել են տեղական իշխանությունները։

«Հինգշաբթի գիշերը՝ ժամը 04:20-ի սահմաններում, երկհարկանի ավտոբուսը, որում եղել է անձնակազմի 5 անդամ և 75 ուղևոր, Կարամագարա գյուղի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և վթարի ենթարկվել… պատահարի հետևանքով տուժել է 46 մարդ, նրանցից երկուսի վիճակը ծանր է»,- հայտնել են իշխանությունները։

«Բոլոր տուժածները Թուրքիայի քաղաքացիներ են. օտարերկրացիներ, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիներ, նրանց շրջանում չեն եղել»,- հստակեցրել է գործակալության զրուցակիցը։

Վիրավորները հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցներ։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *