Փաշինյանը փորձում է բացատրել սկանդալային արտահայտությունը. ինչու է ընդդիմադիր քվեարկողներին անվանել «շուն ու շանգյալ»

Ձեր մեջբերումը իմ խոսքից է, բայց ես նախ ասել եմ հետևյալը, որ նախկինների եռագլուխ կուսակցությունը գալիս, մարդկանց անվանում է ժեխ, անվանում է շուն ու շանգյալ, անվանում է բոշա և հետո ասում է՝ մենք ընտրություններում հաղթելու ենք, կամ մենք ընտրություններում հաջողություն ենք ունենալու։

Այսօր՝ ապրիլի 18-ին, Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ երեկվա ելույթում քաղաքացիներին «շուն ու շանգյալ» անվանելուն։

«Նրանք դրանով մարտահրավեր են նետում ՀՀ քաղաքացիներին, պիտակավորելով իրենց պոտենցիալ ընտրողներին՝ որպես այդպիսին։ Ես ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում իրենց քաղաքական դիրքորոշմամբ ցույց տալ, թե ով է իրականում «շուն ու շանգյալը» ու բոշան՝ նկատի ունենալով պատերազմի եռագլուխ կուսակցության վերնախավին։

Այո, շատ անհարգալից կլինի իմ կողմից, եթե ես մտածեմ, որ ՀՀ-ում կան քաղաքացիներ, որոնք պատրաստ են պատերազմի եռագլուխ, կամ որ նույնն է՝ նախկինների եռագլուխ կուսակցության ներկայացուցիչների մարտահրավերը կուլ տալ և այդպիսի քաղաքական ընտրություն կատարել։

Ընդդիմությունը մենակ այդ երեքը չեն, էլի ընդիմություններ կան, որոնք ո՛չ ժեխ են ասում, ո՛չ շուն ու շանգյալ են ասում։ Ընդհանրապես՝ ինձ համար Հայաստանի քաղաքացիները 2018 թվականից ունեն ազատ կամարտահայտման իրավունք, և, քավ լիցի, իմ մտքով այդպիսի բան չի կարող անցնել, որովհետև դա կհակասի իմ քաղաքական ինքնությանը և իմ քաղաքական ծագումնաբանությանը։

Իմ քաղաքական զգացողությունն ասում է, որ երեք ուժերից ոչ մեկը չի հաղթահարելու խորհրդարան մտնելու անցողիկ շեմը», – ասաց Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *