Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումները ԱՄՆ ընտրություններին Չինաստանի միջամտելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումը, թե Չինաստանը միջամտել է ամերիկյան ընտրություններին, բացարձակ հորինվածք է և զրպարտություն։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

«Ամերիկյան կողմի նման հայտարարությունները բացարձակ հորինվածք են և չարամիտ զրպարտություն, – ասել է նա ճեպազրույցում՝ մեկնաբանելով ԱՄՆ առաջնորդի համապատասխան պնդումը։ – Չինական կողմը միշտ հավատարիմ է մնացել [այլ պետությունների] ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին, դրա նկատմամբ հետաքրքրություն չի դրսևորել և երբեք չի միջամտել Միացյալ Նահանգների ընտրություններին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *