Ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն

Ռուսաստանի զինված ուժերի կողմից գիշերը հասցված հարվածների արդյունքում Օդեսայի նավահանգստում խոցվել են ԱԹՍ-ների արտադրության և հավաքման երկու արտադրամասեր։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Հարվածների հետևանքով «Օդեսա» նավահանգստի տարածքում խոցվել են անօդաչու թռչող սարքերի արտադրության և հավաքման երկու արտադրամասեր, ինչպես նաև զինամթերքի պահեստ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ ՌԴ ԶՈւ-ն Օդեսայի մարզի «Չեռնոմորսկ» նավահանգստում խմբային հարվածով խոցել է մոտորանավակ և Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված վառելիքաքսուքային նյութերով ամբարներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *