Հրապարակվել է տեղեկատվություն ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթի մասին։ Modex հարթակի նրկայացրած թվային տվյալները 2025/26թթ I կիսամյակում ներկայացնում ենք ստորև.
✅ ՀՀ առևտրային բանկերը 2026թ-ի հունվար-հունիս ամիսներին արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 7 %-ով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը:
✅ 2026թ-ի հունվար-հունիս ամիսներին ամենամեծ զուտ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 69 մլրդ դրամ, որին հաջորդում է Ameriabank-ը` մոտ 40 մլրդ դրամ։
✅ Զուտ շահույթի ամենամեծ աճը արձանագրել է Ameriabank-ը (7.5 մլրդ դրամ), ինչը հիմնականում պայմանավորված է զուտ տոկոսային եկամուտի աճով։
✅ Բոլոր բանկերն աշխատել են շահույթով, սակայն բանկերից 6-ի դեպքում գրանցվել է զուտ շահույթի անկում։
