Ռուսաստանը պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև հաղորդակցությունների ապաշրջափակմանը. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է աջակցել և՛ Բաքվին, և՛ Երևանին տրանսպորտային և տնտեսական
հաղորդակցությունների ապաշրջափակման և մարդասիրական հարցերի լուծման գործում:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի
նախարար Սերգեյ Լավրովը իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ
բանակցությունների
արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսում։

«Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է
Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք և համապարփակ
կարգավորմանը՝ բարձր մակարդակի եռակողմ
պայմանավորվածությունների համալիրի հիման
վրա,
որոնք ձեռք են բերվել 2020 և 2022 թվականներին։ Ինչպես նախկինում, մենք
պատրաստ ենք
աջակցել և՛ Բաքվին, և՛ Երևանին տրանսպորտային և տնտեսական
հաղորդակցությունների ապաշրջափակման և մարդասիրական հարցերի լուծման գործում»,-
ասել է Լավրովը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *