ԱՄՆ-ն Իրանին հասցվող հարվածների նոր շարք է սկսել

ԱՄՆ զինված ուժերը սկսել են Իրանի տարածքին հարվածներ հասցնելու հերթական փուլը։ Հարձակումները շարունակվում են արդեն յոթերորդ գիշերն անընդմեջ, հայտնել են ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունից (CENTCOM):

Ամերիկյան ռազմական գերատեսչության հայտարարության համաձայն՝ հարվածների նոր ալիքը սկսվել է հուլիսի 17-ին՝ ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով 15:00-ին (Երևանի ժամանակով՝ 23:00-ին):

«CENTCOM-ն այսօր՝ ԱՄՆ արևելյան ափի ժամանակով 15:00-ին, յոթերորդ գիշերն անընդմեջ սկսել է Իրանի դեմ հարվածների նոր փուլ: Հարվածները նպատակ ունեն էլ ավելի թուլացնել Իսլամական Հանրապետության ռազմական ներուժը»,- ասված է հրամանատարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Գործողության այլ մանրամասներ, դրանց թվում՝ հասցված հարվածների թիրախներն ու մասշտաբները, առայժմ չեն բացահայտվում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *