Զելենսկին հաստատել է Մոսկվայի և Տամբովի մարզերին հասցված հարվածները

«Մեր քաղաքացիական ենթակառուցվածքներին, քաղաքներին ու գյուղերին հասցված ռուսական հարվածներին ի պատասխան՝ երկու խոշոր լոգիստիկ օբյեկտներ են խոցվել Մոսկվայի և Տամբովի մարզերում՝ ռազմաճակատի գծից ավելի քան 500 և մոտ 700 կմ հեռավորության վրա»։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Դրանք Ռուսաստանի կողմից օգտագործվում էին անօդաչու թռչող սարքերի և նավիգացիոն սարքավորումների արտադրության համար պատժամիջոցների տակ գտնվող բաղադրիչների մատակարարումն ապահովելու նպատակով։ Խոցվել է նաև նավթային օբյեկտ։ Բացի այդ, հարվածներ են հասցվել Ազովի և Սև ծովերի ջրատարածքներում, ինչպես նաև Ղրիմում գտնվող թիրախներին»,- նշել է նա։

Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերային փոխադարձ հարվածներ են հասցրել. կան զոհեր Wildberries-ի աշխատակիցների շրջանում։

Տամբովի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվել է Wildberries -ի 7 աշխատակից, տուժել՝ 24-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *