Նյու Յորքի քաղաքապետը ցանկանում է հասնել Նեթանյահուի ձերբակալությանը

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին The New York Times թերթի հարցազրույցում հայտնել է, որ իր վարչակազմը քննարկում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու հարցը, եթե նա սեպտեմբերին ժամանի քաղաք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր ասամբլեային։

«Ես կարծում եմ, որ վարչապետ Նեթանյահուն պետք է ուղարկվի Հաագա։ Նա ռազմական հանցագործ է, որի նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել Միջազգային քրեական դատարանի կողմից», – հավելել է Մամդանին։

Քաղաքապետը հայտնել է, որ իրեն պարզ չէ՝ արդյոք ունի՞ օրինական լիազորություններ իր վերահսկողության տակ գտնվող ոստիկանության դեպարտամենտին հրահանգելու ձերբակալել օտարերկրյա առաջնորդի։ Նա ասել է, որ այդ հարցի շուրջ վարում է «ակտիվ բանակցություններ» գերատեսչության հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *