Ադրբեջանում զենքի գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում պաշտպանական գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները, հրդեհվել է «Ազերսիլահ» զենքի գործարանի զինավարժարանը։

Հրդեհը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ ընկերության զինավարժարաններից մեկում անցկացվող փորձարկումների ժամանակ։ Հրդեհը մարվել է, տուժածներ չկան։ Դեպքի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *