Իրանի արևմուտքում ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով մեկ մարդ է զոհվել․ IRNA

Երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքին հասցված ամերիկյան հարվածի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս մի քանիսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է IRNA գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ հարվածը հասցվել է հուլիսի 20-ի առավոտյան։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Բացի այդ, Mehr գործակալությունը հայտնել է երկրի հարավում գտնվող Բուշեր քաղաքին հասցված կրկնակի հարվածների, ինչպես նաև Արևմտյան Ադրբեջան նահանգի Ուրմիա քաղաքի վրա իրականացված հարձակման մասին, հավելելով, որ դրանց հետևանքով մի քանի մարդ է տուժել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *