Պետական պարտքի կառուցվածքային տեղաշարժերը. ինչի՞ մասին են հուշում մայիսյան տվյալները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

ՀՀ համախառն պետական պարտքը շարունակում է աճել։  

Դիտարկենք պատկերը մայիսի վերջի դրությամբ.

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2026թ․ մայիսի վերջին համախառն պետական պարտքը նախորդ ամսվա համեմատ ավելացել է մոտ $59 մլն-ով՝ հասնելով մոտ $14 մլրդ-ի։

2026թ․ մայիսի վերջի դրությամբ ՀՀ կառավարության արտաքին պետական պարտքը կազմել է $6․65 մլրդ, որը նախորդ ամսվա համեմատ նվազել է $32 մլն-ով։

Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության ներքին պետական պարտքը կազմել է $7․2 մլրդ, որը նախորդ ամսվա համեմատ աճել է մոտ $91 մլն-ով։


Զգալի գնաճ` սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում. ամենամեծ գնաճը. հունիսը` թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


ՀՀ համայնքների արտաքին պարտքը մայիսի վերջին կազմել է մոտ $8 մլն, որը նախորդ ամսվա համեմատ նվազել է $0․04 մլն-ով։

Համայնքների ներքին պարտքը հաստատվել է $0․19 մլն մակարդակում՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով $0․002 մլն-ով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *