Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քաշ Պատելը ծրագրում է հոկտեմբերի մեջտեղին այցելել Ռուսաստան․ հայտնում է Politico-ն։
Այս տեղեկությունը հայտնվել է Ուկրաինայի պատերազմի շուրջ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև շարունակվող տարաձայնությունների ֆոնին, երբ ամերիկացի օրենսդիրները պահանջում են Ռուսաստանի դեմ նոր, խիստ պատժամիջոցներ կիրառել։
Ամերիկացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ Պատելը Ռուսաստան է այցելելու հոկտեմբերի 14-15-ին․ նա նախ կանգ է առնելու Մոսկվայում, ապա մեկնելու է Սանկտ Պետերբուրգ։