«Երկրում այլևս երբեք ընտրություններ չեն անցկացվելու». Նիկարագուայի նախագահ

Դանիել Օրտեգան, որը 2007 թվականից ի վեր զբաղեցնում է Նիկարագուայի նախագահի պաշտոնը, հայտարարել է, որ երկրում այլևս երբեք
ընտրություններ չեն անցկացվ
ելու: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նա նշել է, որ այս միջոցն անհրաժեշտ է, որպեսզի
ընդդիմությ
ունը չգա իշխանության:

«Այստեղ այլևս ընտրություններ չեն լինի, որպեսզի նրանք չփորձեն զավթել իշխանությունը և կառավարությունը»,- ասել է
Օրտեգան՝ ելույթ ունենալով 1979 թվականի
ն
Սանդինիստական
​​հեղափոխության 47-րդ տարեդարձինին նվիրված արարողության ժամանակ, որը նրան առաջին անգամ բերեց
իշխանության։

Թե ինչպես է օրենսդրորեն ձևակերպվելու ընտրությունների անցկացումից հրաժարումը՝ Օրտեգան դեռևս չի հստակեցրել։

Նիկարագուայի սահմաններից դուրս գտնվող ընդդիմության ներկայացուցիչները
հայտարարել են, որ Օրտեգայի հայտարարությունը համարում են թուլության նշան և
ցանկացած մրցակցություն
ից ձերբազատվելու փորձ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *