Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է թիվ 5 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա էլեկտրասյանը

Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Երեկ ուշ երեկոյան՝ Ժամը 22։30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Տիգրան Մ․-ի իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 5 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, ապա երկաթե էլեկտրասյանը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  վթարի հետևանքով Տիգրան Մ․-ն տեղում ստացել է առաջին բուժօգնություն, այնուհետև ցուցաբերելով ոչ ադեկվատ վարքագիծ՝ տեղափոխվել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը նույն վաշտի պարեկները սահմանազատել են։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոբուսի վարորդի ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *