Ցեղասպանության թանգարանը կվերանորոգեն․ ի՞նչ փուլում են Ծիծեռնակաբերդի բարեկարգման աշխատանքները

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ Հունիսի 25-ից մեկնարկել էր Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի նորոգումը․ ABC Media-ի հետ զրույցում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տեղեկատվական բաժնից հայտնեցին, որ շուտով կմեկնարկեն նաև թանգարանի տարածքում վերանորոգման աշխատանքներ։ Թե երբ կավարտվեն, չնշեցին։

Հիշեցնենք, որ առաջին երեք մույթերի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին դեռ 2025-ի հունիսից։

Շինարարական աշխատանքները իրականացնում է «Բիդեք» ՍՊԸ-ը։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականանում է «Սեյսմշին» ՍՊԸ-ը, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն։

Հիշեցնենք նաև, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են արդեն մոտ 2 տարի։ Պետբյուջեից հատկացվել է ավելի քան 725 մլն դրամ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *