Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Ակբա բանկը տեղական արտադրողների զարգացումը խթանելու, աշխարհի տարբեր երկրներում
հայկական արտադրանքի արտահանմանը նպաստելու և հայաստանյան բիզնեսի մրցունակության
բարձրացմանն աջակցելու նպատակով մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ առաջարկում է
Հայաստանում այս պահին գործող արտահանման ֆակտորինգի լավագույն պայմանները։

Ֆակտորինգի տարեկան տոկոսադրույք
 Եվրո` 4.9%
 ԱՄՆ դոլար` 6.9%
Տրամադրման միջնորդավճար

Հաշիվ-ապրանքագրի գումարի 0.3% (նվազագույնը՝ 5000 ՀՀ դրամ):

Առաջարկից կարող են օգտվել Հայաստանում գործող այն կազմակերպությունները, որոնք
զբաղվում են ապրանքների կամ ծառայությունների արտահանմամբ:

Ակբա բանկի կողմից տրամադրվող արտահանման ֆակտորինգի միջոցով տեղական
արտադրողներն ու ծառայություններ մատուցող կազմակերպություններն իրենց արտադրանքն ու
ծառայությունները կկարողանան արտահանել Եվրոպական միության երկրներ, ԱՄԷ, ԱՄՆ, Չինաստան
և աշխարհի շատ այլ երկրներ։

Ակբա բանկն այս առաջարկով հայաստանյան ընկերությունների համար հնարավորություն է
ստեղծում մեծացնել իրենց մրցունակությունն ու ընդլայնել արտահանման աշխարհագրությունն ամբողջ
աշխարհում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *