Երանի էս օրերին, զգում եմ քո ներկայությունը. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը՝ Ալետայի մահվանից հետո

Նորայր Նիկոյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգական կորուստն ու անժամանակ մահը շարունակում է ցավով լցնել հարազատների սրտերը: Նորայրի կինը՝ Լուսինեն, ինստագրամյան իր էջի սթորի բաժնում կիսվել է արխիվային տեսանյութերով ու լուսանկարներով՝ հարգելով ամուսնու քրոջ հիշատակը:

Լուսինեն հրապարակել է տեսանյութեր, որտեղ երևում են ընտանեկան անցյալի ջերմ ու անհոգ պահերը, երբ Ալետան դեռ իրենց կողքին էր: Կադրերից մեկին կից Լուսինեն կատարել է գրառում.

«Իսկ հիմա երանի եմ տալիս էս օրերին ու էս վիդեոներով զգում եմ քո ներկայությունը »,- գրել է նա:

Մեկ այլ հրապարակման մեջ, որտեղ պատկերված են երեխաներն ու տան ջերմ, մթնոլորտը, Լուսինեն գրել է.

«Երանի էս օրը»,- հավելել է նա:

Օգտատերերը իրենց ցավակցությունն ու աջակցության խոսքերն են հղել Լուսինեին ու Նորայր Նիկոյանին՝ մաղթելով համբերություն այս ծանր կորուստը հաղթահարելու համար:


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *