Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել երիտասարդ աղջկա․ դեպքով զբաղվում է ՔԿ-ն

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդ աղջիկներ ծեծի ենթարկում մեկ այլ աղջկա։ Կադրերում երևում է, որ նրանցից մեկը նախ կարդում է հեռախոսային նամակագրություն և պարզաբանումներ պահանջում, ապա հարվածում աղջկան։

ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել հունիսին։ Ոստիկանության ծառայողները նույն օրը հայտնաբերել են միջադեպի բոլոր մասնակիցներին և համապատասխան նյութերի հետ միասին ներկայացրել Քննչական կոմիտե։

Դեպքի առնչությամբ քննություն է իրականացվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *