Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Վենեսուելայում մի շարք ուժեղ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 5346-ի։ Այս մասին հայտնել է երկրի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։

Պաշտոնական տվյալներով՝ տուժել է 16 740 մարդ, իսկ 6462-ին հաջողվել է փրկել։ Իշխանությունները օգնություն են ցուցաբերել 128 324 ընտանիքի, անօթևան է մնացել 17 265 մարդ։ Ժամանակավոր տեղավորման 107 ճամբարներում ապաստանել է 23 122 քաղաքացի։

Կառավարության հրապարակած հաշվետվության համաձայն՝ վնասվել է 856 շենք, որոնցից 190-ն ամբողջությամբ փլուզվել են։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել Վենեսուելայում։ Ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմել է 7.2 և 7.5։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *