Նարեկ Կարապետյանը չի կալանավորի․ ԿԸՀ–ն մերժեց Դատախազության միջնորդությունը

ԿԸՀ-ն չի բավարարել Գլխավոր դատախազության՝ Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը:

«ԿԸՀ–ն վերադարձրել է դատախազության այն միջնորդությունը, որով պահանջվում էր համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի խափանման միջոց կալանք ընտրելուն։ Այսինքն կալանքի կամ տնային կալանքի քննության հարց Նարեկ Կարապետյանի դեպքում տեղի չի ունենալու։ Ուզում եմ բոլոր դեպքերում արձանագրել, որ նախորդող որոշումն էր պետք է վերադարձվեր, որովհետև դրա մեխանիզմը չկար։ Ամենահավանական կանխատեսումն այն է, որ առաջիկայում կլինի Նարեկ Կարապետյանին ապօրինի, ապսուրդային, խայտառակ մեղադրանքի առաջադրման գործընթաց և ավելի նվազ խափանման միջոցի ընտրման գործընթաց»,–ԿԸՀ–ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ ԿԸՀ–ն նախօրեից քննում էր Գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունը, որն առնչվում էր Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելուն և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն։

Նախօրեին փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորողՆարեկ Կարապետյանի նկատմամբ ներկայացված միջնորդությունը վերաբերում է  «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի հիմնադիր և գործադիր մարմնի ղեկավար Ալիկ Ալեքսանյանի գործին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *