Լավրովը հայտարարել է Ռուբիոյի հետ հանդիպման մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում են համաձայնեցրել, որը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 23-ին։ Այս մասին, Ֆիլիպիններում ԱՍԵԱՆ-ի միջոցառումների ավարտին, հայտնել է Լավրովը։

«Երեկ ընդունելության ժամանակ ոտքի վրա կարճ զրույց ունեցանք Մարկո Ռուբիոյի հետ և հաստատեցինք, որ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ օրվա առաջին կեսին», — նշել է դիվանագետը։

Լավրովը հավելել է, որ Ռուբիոյի հետ (ով «բավականին հակասական էր մեկնաբանել Էնքորիջի հանդիպման արդյունքները») ծրագրում է քննարկել նաև ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *